«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

«Համեստ վարչապետի» մերկությունն ու բեմականացված առերեսումը

«Համեստ վարչապետի» մերկությունն ու բեմականացված առերեսումը
10.11.2026 | 12:08

«Թագավորը մերկ է» արտահայտությունը հիմնականում օգտագործվում է քաղաքականության մեջ, երբ բացահայտվում է որևէ պաշտոնյայի անգործությունը, անզորությունն ու սուտ խոստումները։ Երբ դրանով բնութագրում են որևէ պաշտոնյայի, նշանակում է, որ տվյալ մարդու փառքն ու հեղինակությունը կեղծ են, իսկ իրականում դատարկություն է կամ խաբեություն։
Restart հիմնադրամի պանելային քննարկմանը, դիմելով բանախոսին, մի երիտասարդ օգտագործում է «Թագավորը մերկ է, պարոն Փաշինյան» արտահայտությունը՝ ենթադրաբար մտքում ունենալով թևավոր խոսքի նշանակությունն ու տվյալ պահի պատեհությունը, և ասում է, որ կարծես այդ հեքիաթն Անդերսենը 2020-2026 թվականների ՔՊ-ի մասին է գրել։
Պատասխան. «…թագավորը գուցեև մերկ ա, բայց ես թագավոր չեմ, հարգելի՛ ներկաներ։ Հա՛, ժողովուրդն էլ ա ասում՝ «մեր թագավորը, մեր թագավորը», բայց ես ընդամենը Հայաստանի Հանրապետության համեստ վարչապետ եմ, այնպես որ պետք չի ինձ թագավոր անվանել։ Ինչ վերաբերում ա մերկությանը՝ էդ պրոբլեմը կարա ըլնի, բայց մեր խնդիրն ա՝ որպես պետություն, որպես հանրություն, որպես անհատներ, մեր մերկությունը ոչ թե թաքցնելու, այլ էդ մերկությունների հետ առերեսվելու ու մերկությունները հասցեագրելու…»։
Հասկացաք, չէ՞. քանի որ ինքը թագավոր չի, ուրեմն, հետևաբար, մերկ էլ չի… Ինքն ընդամենը Հայաստանի Հանրապետության համեստ վարչապետ է (իսկ թե ինչքան համեստ է, այդ մասին են վկայում պետության հաշվին իր վրա կատարվող կրկնապատկված և եռապատկված ծախսերը, իր կեցավայրի ծախսերը, իր ավտոշարասյունը, իր բենդերի ու հեծանվավազքի վրա արված և արվող ծախսերը, իր ստացած պարգևավճարներն ու արդեն նաև համարյա կրկնապատկված աշխատավարձը և այլն…)։
«Իսկ պետությունը, հանրությունը, անհատները պետք է առերեսվեն իրենց մերկությունների հետ ու հասցեագրեն այն»,- փաստորեն մերկը նրանք են։
Թագավորը մերկ է և բոբիկ։

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ